Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՈՒղևորափոխադրող ընկերությունները պատրաստվում են գործադուլ անել

ՈՒղևորափոխադրող ընկերությունները պատրաստվում են գործադուլ անել
08.07.2013 | 18:13

«Վարորդն այսօր չի պահանջում, որ տրանսպորտը թանկանա, առաջին հերթին պահանջում է վերանայել գործող հարկային քաղաքականությունը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի փոխադրող կազմակերպությունների միության համանախագահ Վարդան ՓԱՆՈՍՅԱՆԸ`խոսելով հասարակական տրանսպորտն սպասարկող ընկերությունների առջև ծառացած խնդիրների շուրջ: Նա հայտարարեց, որ եթե մոտակա մեկ-երկու ամիսներին չլուծվեն գազի և դիզվառելիքի թանկացման հետ կապված խնդիրները, իրենք պատրաստվում են գործադուլ անել:

«Հասարակությունն առաջին հերթին պետք է տեղեկանա, որ եթե մենք այսօր փոխադրում ենք իրականացնում, մենք չենք ուզում գինը բարձրացնել, եկել ենք ասելու, որ մենք գնում ենք դեպի լուծարման, և եթե մեկ ամսում կառավարությունն ու տրանսպորտի նախարարությունը իրավիճակը չշտկի, որը ինքն իրեն տանում է դեպի ուղևորափոխադրողների լուծարման, քննարկումներից հետո գործադուլի մասին որոշում կկայացնենք»,-ավելացրեց Հանրային խորհրդի տրանսպորտի հանձնաժողովի նախագահ Տիգրան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ`նշելով, որ իրենց գլխավոր պահանջը հարկերի նվազեցումն է:
Բանախոսների փոխանցմամբ, վարորդների մեծ մասը այսօր հեռանում է երկրից, որովհետև չի կարողանում լուծել սոցիալական խնդիրները: «Էսօր համ գազը, համ դիզվառելիքը կրկնակի թանկացել էն. էսօր էդ փոխադրողների վիճակն էլ վիճակ չէ, մեր ուզածն այն է`այնպես անեն, որ մարդիկ տեղավորվեն գումարի մեջ»,-հստակեցրեց Վ. Փանոսյանը` ավելի մանրամասնելով,-«Մեր վարորդներն օրական աշխատում են 14-15 ժամ ու անգամ այս պարագայում չեն կարողանում սոցիալական խնդիրները լուծել: Ամեն բան մնում է այսօր վարորդի վրա, այսօր վարորդները վնասով են աշխատում»:

Վերջիններս համոզված են, որ գործադուլով կամ բողոքի ցույցերով իրենց նպատակին չեն հասնի, որ դա միայն բացասաբար կանդրադառնա հասարակության վրա: Իսկ թե ինչպես դուրս գալ ստեղծված քաոսային իրավիճակից, իրենք էլ են առայժմ դժվարանում հասկանալ:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2202

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ